«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. 18-40 համարների,
- Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների, Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը:
հունվարի 26-ին
- ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խանջյանի 31, 31Ա-33, 35 կենտ համարի շենքերի, Վարդանանց 14, 14/1, 14/2 զույգ համարի շենքերի, Հանրապետության 51-85Ա շենքերի, Տպագրիչների փողոցի ջրամատակարարումը:
- ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ջրամատակարարումը:
- ժամը 10:15-14:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գր.Նարեկացու 1-13Ա շենքերի, Սյունիքի 0-31 շենքերի, Քրիստափորի, Այգեստանի փողոցների ջրամատակարարումը:
- ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյանի 10-14 շենքերի, Դավիթ Բեկի փողոցի ջրամատակարարումը:
- ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1, 2, 3, 4 թաղամասերի ջրամատակարարումը:
- ժամը 10:50-14:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների, Րաֆֆու, Սայաթ-նովայի փողոցների ջրամատակարարումը:
- ժամը 10:50-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-17 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
- ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի ջրամատակարարումը:
- ժամը 11:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 45 շենքի ջրամատակարարումը:
- ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 30,30/1 շենքերի, 0-141/4 տների, Բաբայանի 0-37 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: