Հասարակություն 

Խուդինյանն անձամբ 7 ծնողի ասել է, որ Եռաբլուրից բերման ենթարկելու հրամանը ինքը չի տվել, կարմիր բերետավորներն ասում են՝ ինքն է․ զոհվածի ծնող

analitik.am

Հենց հիմա առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ, վերջերս հայտնի դարձավ, որ ինքն է հրաման տվել զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծոհված զինծառայողների ծնողների մեկը։

«Սեպտեմբերի 23-ին անձամբ ես եմ խոսել Խուդինյանի հետ այն մասին, թե ով է հրամանը տվել, հայհոյանքները օրհանքն էին այդ խոսակցության մեջ, որ հասկանանք, ով է տվել հրամանը, հիմա չգիտենք՝ ինչ տարբերակով հայտնի դարձավ, որ Խուդինյանն է տվել։ Ինքը քիչ առաջ դրսում էր ու անձամբ 7 ծնողի ասաց, որ նման հրաման չի տվել։ Առերեսման ընթացքում կարմիր բերետավորներրից մի քանի հոգի ասել են, որ ինքն  տվել, մենք կասկածում ենք, որ Արթուր Խուդինյանից բացի նրա հետ այնտեղ գտնվող այլ բարձաստիճան պաշտոնյաներ են տվել այդ հրամանը, բայց ինչու Խուդինյանը վերցրեց իր վրա, չգիտենք։ Մենք կասկածում ենք Փաշինյանի անվտանգության պետի վրա, անունը չգիտեմ»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին այցելել Զինվորական պանթեոն։ Սակայն, սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով՝ հեռացրել էր զոհվածների ծնողներին, տեղափոխել բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ծաղկեպսակներ դնել Եռաբլուրում։

Այդ փաստերի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նույն շարքից