ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 26-ի հրամանագրերով ՀՀ մարզերից երեք դատավոր տեղափոխվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին հայտնում է Դատավորների միությունը։
Այսպիսով, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ: