Եթե չլիներ Ուկրաինայի հերոսական պաշտպանությունը, ապա ռուսական զորքերը կանգնած կլինեին Լեհաստանի արևելյան սահմանի ամբողջ երկայնքով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպմանը, հայտնում է Լեհական մամուլի գործակալությունը։
«Մի պահ պատկերացնենք, որ պատերազմի առաջին օրերին, երբ աշխարհի երկրների մեծ մասը կոչ էր անում Ուկրաինային տարհանել իր կառավարությունը Կիևից։ Պատկերացնենք, որ այս սցենարը կյանքի կոչվեր… Ռուսական զորքերը կանգնած կլինեինմեր ամբողջ արևելյան սահմանի երկայնքով, քանի որ Բելառուսը դե ֆակտո գտնվում է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ»,- ասել է նա։
Մորավեցկին միևնույն ժամանակ ընդգծել է, որ հենց եվրոպական երկրներն են օգնում «Ուկրաինային գոյատևել այս սարսափելի ժամանակներում: Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի, ուստի «իրենք պետք է օգնեն Ուկրաինային գոյատևել ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ողջ ազատ աշխարհի ռեսուրսների հաշվին»։
Լեհաստանի վարչապետը նաև բարձր է գնահատել Բեռլինի որոշումը՝ Leopard 2 տանկեր ուղարկելու Կիև՝ նշելով, որ տանկերը կառուցվել են ոչ թե շքերթների համար, այլ՝ «օգնելու նրանց, ովքեր պայքարում են ազատության և անկախության համար»։