Հասարակություն Պատահարներ 

Երևանում` «Տիգրան Մեծ» հրատարակչության հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Opel Astra-ում

analitik.am

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են մարել քաղաքացիներն ու վարորդը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են 35-ամյա Վարդան Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։

Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և ջեռուցման համակարգի հատվածը՝ մասամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նույն շարքից