Հասարակություն 

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր կայուն է, երկուսինը գնահատվում է միջին ծանրության

analitik.am

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:

Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նույն շարքից