Շվեդ ակտիվիստ ու աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանն օրեր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էր այրել, որը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև տարբեր երկրների պաշտոնյաների շրջանում:
Նա լրատվականների հետ զրույցում ասել էր, որ Էրդողանը ստախոս է: Դրանից բացի՝ Պալուդանն ասել էր, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ևս Ղուրան այրելու ցանկություն ունի, սակայն Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան այրելուց հետո ստացված սպառնալիքները նրան վախեցնում են:
Հայտնի է, որ նման ակցիա իրականացնելու համար հարկավոր չէ ստանալ իրավապահ մարմինների թույլտվությունը, պարզապես ակցիայից 24 ժամ առաջ պետք է զգուշացնել այդ մասին:
Պալուդանի այս հայտարարությունից հետո Անկարայում Դանիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Դեսպանին ասվել է, որ Դանիայի այդ դիրքորոշումն անընդունելի է և սպասվում էր, որ նման ակցիայի համար թույլտվություն չի լինի: