Հասարակություն Պատահարներ 

Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

analitik.am

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է մոտ 5 տոննա անասնակերով բարձված։

Նույն շարքից