Միջազգային 

Թուրքիան կոչով դիմել է Իրանին

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ երկիրը ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի Ադրբեջանի հետ՝ հետաքննելու Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը և տրամադրելու համապատասխան տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ակնկալում ենք համագործակցություն մեր հարեւանից՝ Իրանից, ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում, թե ով է կանգնած դրա հետևում, ինչու է կատարվել այդ արարքը։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները պետք է ներկայացվեն դատարան։

Թուրք նախարարը նաեւ իր ցավակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։

Նույն շարքից