Գլխավոր Հասարակություն 

Մանրամասներ՝ այրվածքներ ստացած 3 զինծառայողի վիճակից

analitik.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ։

Այս մասին irakanum.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Խաչատրյանը նշեց, որ այս պահի դրությամբ հրդեհի բռնկումից հետո կենտրոն տեղափոխված բոլոր 3 զինծառայողներն էլ հիվանդասենյակում են, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ 7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էին գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը տեղափոխվել էին Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Նույն շարքից