Միջազգային 

Կարսում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները

analitik.am

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Զորավարժություններին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ մասնակցում են 17 երկրից, այդ թվում՝ Գերմանիայից, Ադրբեջանից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից զինվորականներ։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի ձմեռային զորավարժություններին մասնակցում է 1758 զինծառայող, ներգրավված է 651 միավոր 43 տեսակի տեխնիկա, օգտագործվում է 865 միավոր 23 տեսակի զինատեսակ։

Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության պատասխանատվության գոտում:

Նույն շարքից