Հասարակություն Պատահարներ 

Երևանում 61-ամյա վարորդի ինքնազգացողությունը Skoda Rapid-ը վարելիս վատացել է ու բախվել է երկաթե ելեկտրասյանը, կա վիրավոր

analitik.am
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և Skoda Rapid մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից գոլորշի է դուրս գալիս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, վարորդ՝ 61-ամյա Արամ Պ-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Հ. Ստեփնյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո էլ ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Նույն շարքից