Միջազգային 

Թուրքիան զգուշացում է արել ԱՄՆ ու Եվրոպա մեկնող իր քաղաքացիներին

analitik.am

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ մեկնող իր քաղաքացիներին ուղղված հայտարարության մեջ շեշտել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում ոստիկանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի ֆոնին գրանցվում են «օտարատյացության ու ռասիզմի հողի վրա վերբալ ու ֆիզիկական հարձակումներ»:

Եվրոպական երկրների  մասով ճանապարհորդության նախազգուշացման մեջ էլ նշվել է. «վերջին շրջանում որոշ եվրոպական երկրներում ավելացել են հակաիսլամական, այլատյացության և ռասիստական ​​գործողությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին կից խմբավորումների հակաթուրքական քարոզչական ակցիաները»։

ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել «հանգիստ գործել հնարավոր այլատյաց և ռասիստական ​​ոտնձգությունների ու հարձակումների դեպքում», ինչպես նաև հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կարող են ցույցերը տեղի ունենալ»:

Նույն շարքից