Քաղաքականություն 

ԱԺ-ն մերժել է ՔՊ-ական պատգամավորների օգնականներին պարգևավճար տրամադրելու դիմումը. News.am

analitik.am

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պարգեւավճարների տրամադրման համար եւ մերժվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նապագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Օգնականները մերժվել են, քանի որ տվյալ պարգեւավճարը վերաբերում է պետական ծառայողներին։ Այս պարգեւավճարը տրամադրվում է տարեկան երկու անգամ՝ կիսամյակ առ կիսամյակ, եւ միայն պետական ծառայողներին, այդ իսկ պատճառով օգնականներին եւ այլ աշխատակիցներին պարգեւավճար չի տրամադրվում»,- նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վահան Նարիբեկյանը հաստատել էր, որ  պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել։

Նույն շարքից