Իրավական 

Կապիտանը հրաժարվել է հրդեհի գործով ցուցմունք տալուց. Radar.am

analitik.am

ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին արդեն մեղադրանք է ներկայացվել. այս մասին Radar Armenia-ին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։ Մեր հարցին, թե արդյո՞ք նա հարցաքննվել է, Աբրահամյանը պատասխանեց, որ կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հարցին՝ կապիտանի խափան միջոցի վերաբերյալ որոշում կա՞, թե ոչ, Աբրահամյանը պատասխանեց. «Նրա առողջական վիճակով պայմանավորված՝ այս պահին չի կարող խափանման միջոցի հարց քննարկվել»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտնել էր, որ զորամասի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ։

Նույն շարքից