Ռազմական 

2023 թվականը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. ՀՀ ՊՆ

analitik.am

Մեկնարկել են պաշտպանության նախարարի պաշտոնւ զբաղեցնող Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։

Նախարարությունից հայտնում են՝ դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։

Հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին,
սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցերի ընթացքում Սուրեն Պապիկյանը նաև անմիջական զրույցներ կունենա զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Ըստ աղբյուրի, ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային
փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։

Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։

«2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի»,-նշում են նախարարությունից ու ավելացնում, որ փետրվարի 1-ին նմանօրինակ այցով Պապիկյանը եղել  է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։

Պապիկյանն այցելել է նաեւ հրաձգարան, հետևել գործնական պարապմունքների ընթացքին:

Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Այցի ավարտին նա համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Նույն շարքից