Հայաստան 

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 2-ին

  • ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի և Եղեգնաձոր քաղաքի Պ.Սևակ 1, 3, 5 շենքերի, Երևանյան խճուղու, Միկոյան, Գր.Նարեկացի, Մոմիկ, Չալաբյան, Զորավար Վարդան, Կամո, Զ.Անդրանիկ փողոցների ջրամատակարարումը:
  • ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքո, Թավրիզյան փողոցների, Վահր.Փափազյան 29 շենքի ջրամատակարարումը:
  • ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 21 փողոցի, Արաբկիր 39 փողոցի 2, 2/1, Արաբկիր 37 1/1, Արաբկիր 17 փողոցի 25, 27 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 12:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար Դոս 120-150 տների, Չարենց 151-173 կենտ համարների տների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից