Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 24-ամյա վարորդը Audi-ով բախվել է քարերին․ կան վիրավորներ

analitik.am

Երեկ՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ 24-ամյա Նարեկ Պ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հայկ Ս․-ն և 22-ամյա Մեսրոպ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նույն շարքից