Միջազգային 

Ռամզան Կադիրովը 26-ամյա զարմիկին՝ Խամզաթ Կադիրովին նշանակել է փոխվարչապետ

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զարմիկը՝ 26-ամյա Խամզաթ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի Ունեցվածքի և հողային հարաբերությունների հարցերով նախարար։

«Անցկացրել եմ կառավարության նիստ և նախարարների կաբինետի անդամներին ներկայացրել  Չեչնիայի Հանրապետության նոր փոխվարչապետ, Ունեցվածքի և հողային հարաբերությունների նախարար Խամզաթ Կադիրովին։ Համզաթը տաղանդավոր ղեկավար է։ Նա դա ապացուցել է՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած նախկին պաշտոններում բարձր արդյունքներ գրանցելով։ Ես նրան հաջողություն եմ մաղթել նոր պաշտոնում»,- գրել է Կադիրովը «ՎԿոնտակտե»-ում։

Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայում, այդ թվում՝ եղել է Չեչնիայի ղեկավարի օգնական, Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար և Չեչնիայի քարտուղարության ղեկավար։

Նույն շարքից