Հասարակություն Պատահարներ 

Փարաքարի ճանապարհին Mercedes-ում հրդեհ է բռնկվել

analitik.am

Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 94 հասցեի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Պողոս Հայրապետյանին պատկանող Mercedes-ում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի առջևի հատվածը։

Նույն շարքից