Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը 280.000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. CivilNet

analitik.am

«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել»,-գրում է CivilNet-ը։

#CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր հողամասը 951 քմ է, տունը՝ 288 քմ, կա նաև ավտոտնակ՝ 61 քմ, և օժանդակ շինություն՝ 81 քմ:
Այցելելով տարածք՝ պարզ դարձավ, որ առանձնատան ու բակի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն։

«Միրզոյանի սոցիալական վիճակը տարիների ընթացքում ակնհայտ բարելավվել է»,-նշում է աղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից