Գլխավոր Իրավական 

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կնոջն ու դուստրերին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

analitik.am

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ըստ Պաշտոնական հայտարարությունների տեղեկագրի՝ Անի Սիմոնյանին, Մարիամ Սիմոնյանին և Կարինե Մանասյանին ծանուցել են հետևյալը․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի։

Նույն շարքից