Բարի օր Տնտեսություն 

Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները

analitik.am

Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով:

Այն այցելուներին տեղափոխում էր Ամերիայի աշխարհ` ծանոթացնելով ոչ միայն թվային ու նորարար պրոդուկտներին, ֆինթեք միջավայրին, այլև` Ամերիաբանկի արժեքներին` մտածել գեղեցիկ, զգալ պատասխանատու, գործել համախմբված:

«Մենք ներկայացնում ենք ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև` ամենակարևորը, որն ընկած է այսօրվա տեխնոլոգիական առաջընթացի հիմքում` մարդուն»,- ասաց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

A Space-ը առանձնանում էր իր թեմատիկ հարթակներով և հագեցած ծրագրով. A Тalks-ից մինչև A Motion, A կետ ու թվային պրոդուկտներ:

Մանրամասները` տեսանյութում:

Նույն շարքից