Գլխավոր Միջազգային 

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանին

analitik.am

«Դեռևս որևէ պայմանավորվածություն և պարտավորություն չկատարած Հայաստանի կողմից երևակայական պայմանավորվածություններից հրաժարվելու մեղադրանքը, այն պնդումը, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանամերձ շրջաններում, ընդամենը Հայաստանի կողմից հնարավոր ռազմական սադրանքները կոծկելուն ուղղված քայլ է», - այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառող կետերին, խրախուսում է հետագա խախտումները նույնիսկ համաձայնագրի տեքստի պատրաստման ժամանակ, թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները և առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմներ» և «միջազգային երաշխիքային ինստիտուտ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն շարքից