Քաղաքականություն 

Սուրեն Պապիկյանի գաղտնի հրամանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։ Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում բառացիորեն ասվում է. «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը, օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»։

Նորաթուխ զինվորականի հրամանը մեծ դժգոհություն է առաջացրել ճանապարհ անցած սպայակազմի շրջանում, սակայն Հայաստանում, ինչպես շատերը, նրանք էլ գերադասում են լռել՝ նախընտրելով իրենց պաշտոնները։

 

Նույն շարքից