Գլխավոր Միջազգային 

Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել Էրդողանին. Թուրքմենստանի նախկին նախագահի առաջարկը

analitik.am

Թուրքմենստանի նախկին նախագահ, ներկայում Ժողովրդական խորհրդի նախագահ
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն Անկարայում  Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ելույթի ժամանակ առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է «Անադոլու գործակալությունը»:

Հանդիպմանը Բերդիմուհամեդովը նշել է, որ «22 տարի մոտիկից ծանոթ է Էրդողանի հետ», որը, ըստ նրա, «ականավոր անհատականություն է և համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ»։

Բերդիմուհամեդովի կարծիքով՝ «Թուրքիայի նախագահը մեծ աշխատանք է կատարում՝ ապահովելու խաղաղ կյանք ոչ միայն իր ժողովրդի, այլև բոլոր մուսուլման ժողովուրդների համար»։

«Ելնելով դրանից՝ առաջարկվում է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել Թուրքիայի Հանրապետության նախագահին, և մենք լիովին աջակցում ենք բոլոր համապատասխան առաջարկներին։ Նա այս միջազգային մրցանակին արժանի առաջնորդ է», - ասել է Թուրքմենստանի նախկին ղեկավարը։

Նույն շարքից