Միջազգային 

Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են

analitik.am

Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են չներգրավվել ռազմական առճակատման մեջ և հետախուզական գործունեություն չծավալել միմյանց դեմ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության բարձրաստիճան ներկայացուցչին։

«Երկու երկրներն էլ պարտավորություններ են ստանձնել պաշտպանության և անվտանգության ոլորտում, որպեսզի խուսափեն միմյանց դեմ ռազմական ագրեսիայից և հետախուզական գործունեություն ծավալելուց», - հայտնել է պաշտոնյան։ Նա նաև ասել է, որ Սաուդյան Արաբիան և Իրանը Եմենի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր փոխըմբռնման են եկել։

Նույն շարքից