Հասարակություն Պատահարներ 

Լոռու մարզում 40-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ջանջուղազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ջանջուղազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Նույն շարքից