Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Tert.am

analitik.am

Tert.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նշենք, որ երեկվանից շրջանառվում է նաև տեղեկությունը, որ հրաժարական է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետարանի մամուլի խոսնակի տեղակալ Տարոն Գևորգյանից, վերջինս նշեց, որ որևէ փոփոխության մասին տեղեկություն չունեն. «Եթե լինեն փոփոխություններ, կդնենք մեր աղբյուրներում: Ինչու է ձեզ թվում, որ թաքցնում ենք»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին:

Նույն շարքից