Հասարակություն Պատահարներ 

ՀՀ ՊՆ ծառայողը Նորատուսում Mitsubishi-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կամո Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազաբալոնը, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, քանի որ պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Նույն շարքից