Միջազգային Ռազմական 

Ռուսաստանում ավարտվել են հակադրոնային «Սերպ»-ի փորձարկումները

analitik.am

Ռուսական «Սերպ» հակադրոնային համակարգը փորձարկվել է եւ պատրաստ է մատակարարման։ Այդ մասին հայտնել է «Վեկտոր» գիտահետազոտական ​​ինստիտուտի բիզնեսի զարգացման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Սորոկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր փորձարկումները ավարտված են։ Համալիրը պատրաստ է մատակարարման՝ պատվերով, այժմ համաձայնեցվում են մատակարարման ժամկետները։ Նոր համալիրի պատվերներ արդեն կան»,- ասել է նա։

Նշվում է, որ «Սերպ-ԲՍ5»-ի հեռահարությունը հինգ կիլոմետր է։ Համալիրը դրոնները կարող է հայտնաբերել հորիզոնական առանցքի 360 աստիճանով: Այն  ունի նաեւ տեսադաշտի անկյունը սեկտորների բաժանելու գործառույթ՝ աշխատանքի անկախ ռեժիմներով, ինչը թույլ է տալիս «Սերպ-ԲՍ5»-ի համալիրի շահագործման ժամանակ օգտագործել այլ դրոններ։

Նույն շարքից