Իրավական Միջազգային Քաղաքականություն 

Պուտինին այժմ պարտավոր են ձերբակալել աշխարհի 123 երկրներում․ մանրամասներ

analitik.am

Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը, զգալիորեն սահմանափակում է նրա՝ աշխարհի այլ երկրներում գտնվելու հնարավորությունը։

Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ինչպես նշում է պաշտոնյան, համաձայն դատարանի որոշման՝ Պուտինին այժմ պարտավոր են ձերբակալել աշխարհի 123 երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը կամ ճանաչում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը:

Հարկ է նշել, որ նման երկրների ցանկում են Եվրոպայի պետությունները, ամբողջ Հարավային Ամերիկան, Աֆրիկայի մի մասը և Ասիան։

Դատարանի իրավասությունը ճանաչող երկրները նույնպես Ռուսաստանի գործընկերներն են, օրինակ՝ Վենեսուելան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Տաջիկստանը։

Նույն շարքից