Միջազգային 

ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը

analitik.am

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այսպես է դեսպանատունը մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացված են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշումը։

«Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», - նշել է դիվանագիտական ​​առաքելությունը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Նույն շարքից