Հասարակություն Պատահարներ 

Մալիբուի այգում տղամարդու դի է հայտնաբերվել

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Մալիբուի այգում դի կա։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Մինչ տեղում աշխատում էր քննչկան խումբը՝ Կենտրոնի ոստիկաններն ու Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։

Նույն շարքից