Քաղաքականություն 

Նոր նշանակում ՆԳՆ-ում

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ։

Վերջինս Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ պետի տեղակալի պաշտոնից։

Ն․ Սարգսյանը ոչ միայն Ոստիկանության, այլ նաև իրավապահ համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ, բանիմաց, իր գործի գիտակ ոստիկան։ Բարձ է գնահատվում նաև նրա մարդկային արժանիքները, մարդ լինելու տեսակը։ Եվ իզուր չէ, որ հանրության շրջանում նրան համարում են Ճանապարհային ոստիկանությունում գիտելիքների իմացությամբ թիվ 1 մասնագետը։

Նույն շարքից