Միջազգային 

Բլինքենը շարունակական աջակցություն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումներում

analitik.am

Պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա, մասնավորապես, մեկնաբանել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է առաջարկում խաղաղության շուրջ քննարկումներում:

«Նա առաջարկել է իր շարունակական աջակցությունն այս հարցում, ինչը, ինչպես գիտեք, մի բան է, որին մենք բավականին հանձնառու ենք: Պետքարտուղար Բլինքենի հանձնառությունն այս հարցում ակնհայտ էր թե՛ դեսպան Ռիկերի ղեկավարման, թե՛ ներկայում Լու Բոնոյի աշխատանքի ժամանակ», - ասել է Պատելը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:

Նույն շարքից