Իրավական Տեսանյութեր 

Ոչ սթափ վիճակում գտնվող 43-ամյա տղամարդը 60.000 դրամ է դրել պարեկային ավտոմեքենայի նստատեղին. նա ձերբակալվել է. Տեսանյութ

analitik.am

Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա, հաղորդում է ոստիկանությունը:

Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել ավտոմեքենայի նստատեղին. նա են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չդրսևորել հակաօրինական վարքագիծ։ Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական։

Նույն շարքից