Միջազգային 

Իսրայելը նշել է, թե երբ կհարվածի Իրանին

analitik.am

Իսրայելը Իրանին ռազմական հարված հասցնելու պայման է նշել։ Ինչպես հայտնի է դարձել Axios պորտալին, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ուրանի հարստացման մակարդակը գերազանցի 60 տոկոսը։

Հրապարակումը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, նշում է՝ Իսրայելը չի ​​ցանկանում, որ «կարմիր գիծը» դառնա ուրանի 90 տոկոս հարստացման մակարդակը, քանի որ այս դեպքում Թեհրանը կարող է սկսել ուրան կուտակել հարստացման մակարդակից մի փոքր ցածր, քան պահանջվում է զենքի արտադրության համար։

«Այդ պատճառով Իսրայելը ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին ասում է, որ Իրանի կողմից 60 տոկոս մակարդակից բարձր ցանկացած քայլ կլինի այն քայլը, որը կարող է ռազմական գործողություններ հրահրել Թեհրանի միջուկային ծրագրի դեմ»,- գրում է պորտալը։

Միաժամանակ Բայդենի կառավարությունը հայտարարել է, որ նախընտրում է զերծ մնալ առճակատման սցենարից և կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը։

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին հայտնում է, որ Իսրայելն ԱՄՆ-ից օդային լիցքավորման սարքավորում է խնդրել։ Իսրայելին անհրաժեշտ է նաև 4 լիցքավորող օդային միջոցներ՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար։

Նույն շարքից