Միջազգային 

Շոյգուի և Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց

analitik.am

Մարտի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Թուրքական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային, հացահատիկի մատակարարմանը և Սիրիայի հյուսիսին առնչվող հարցեր։

Աքարը գոհունակություն է հայտնել հացահատիկ միջանցքի նախաձեռնության երկարաձգման հարցում համագործակցությունից, շեշտել է հացահատիկի մատակարարման անխափան շարունակման կարևորությունը։ Սիրիայի հյուսիսի հետ կապված Աքարը նշել է, որ Թուրքիայի միակ նպատակը սահմանների և քաղաքացիների անվտանգության համար «ահաբեկչության» դեմ պայքարն է։

Ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:

Նույն շարքից