Քաղաքականություն 

Մարզերում դատավորներ են նշանակվել

analitik.am

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 23-ի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մարզերում դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Արմեն Պողոսյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Սասուն Մխիթարյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Արտավազդ Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նույն շարքից