Քաղաքականություն 

Էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել

analitik.am

Եվ նորից արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետներին հաջողվում է շեղել հանրային ուշադրությունը երկրորդական թեմաների վրա։

Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը։

Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...

 

Վարուժան Գեղամյան

Նույն շարքից