Գլխավոր Միջազգային 

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

analitik.am

Խաղաղության պայմանագրի հասնելու համար Հայաստանը պետք է բարեխղճորեն բանակցի. այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թվիթին»։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մեր տարածաշրջանում պետք է գերակայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և ցանկացած սրացում պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջազգային հանրությունը սատարում է այս նարատիվին»,- ի պատասխան գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։

«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է Փաշինյանը։

Նույն շարքից