Հասարակություն Պատահարներ 

Երևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին

analitik.am

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:40-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ Սևանի փողոցի 21/5 հասցեում գործող շինհրապարակում դի կա։

Ոստիկանները ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Ժոռա Պապյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նշված վայրում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչի պատճառով էլ բարձրությունից ընկել և տեղում մահացել է։ Շինարարությունը պատկանում է ֆիզիկական անձ Մանվել Հարությունյանին, իսկ շինհրապարակի տարածքում բացակայում էր թույլտվության ցուցանակը, որը պարտադիր է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն շարքից