Բարի օր Ռազմական 

Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել

analitik.am

Այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Նույն շարքից