Իրավական Տեսանյութեր 

Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց. Տեսանյութ

analitik.am

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան) այսօր պետք է  շարունակվեր Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը:

Սակայն նիստը հետաձգվեց, քանի որ վկաները չէին ներկայացել նիստին։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 6-ին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արմեն Միխայիլի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:

Անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը: 2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստավնելով նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից