Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին. կա 2 զոհ, 2 վիրավոր

analitik.am

Մարտի 28-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2105»-ի 65-ամյա վարորդ Վոլոդյա Դանիելյանը և 36-ամյա ուղևոր Ռուբեն Դանիելյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից