Իրավական Քաղաքականություն 

Պատրոն Դավիթի կալանքը երկու ամսով երկարացրեցին

analitik.am

Hraparak.am-ը գրում է․ «Քիչ առաջ տեղեկացանք, որ դատարանը երկու ամսով երկարաձգել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի կալանքի ժամկետը: Մի քանի օրից լրանալու էր նրա կալանքի երկամսյա ժամկետը: Չսպասելով այդ ժամկետի լրանալուն, դատախազությունը կրկին դիմել է դատարան` պահանջելով եւս երկու ամսով երկարացնել կալանքը:

Մեր տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, չի գնում եւ որեւէ հույժ անհրաժեշտություն չկար Գալստյանին կրկին կալանավորելու, մանավանդ նա երկար ժամանակ է քննության տակ է եւ ապացուցել է, որ քննությունից խուսափելու նպատակ չունի: Գալստյանին կալանավորելը բացառապես մի իմաստ ուներ` ցուցադրել, որ ծանր հանցանք է կատարվել, որի շրջանակներում մեղադրանք առաջադրել ընդդիմության ներկայացուցիչ Սեյրան Օհանյանին` պաշտպանության նախկին նախարարին»:

Նույն շարքից