Գլխավոր Միջազգային 

Զախարովան անդրադարձել է Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներին

analitik.am

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ՍԴ որոշումը, որ Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը՝ հատկապես Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վ. Պուտինի ձերբակալության սանկցիայի համատեքստում։

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է. «Այդ թեման բարձր մակարդակի քննարկումների կենտրոնում է։ Այդ քննարկումների մանրամասները չեմ կարող բարձրաձայնել։ Իհարկե, ակնկալում ենք, որ այդ դիպվածը կկարգավորվի դաշնակցային և փոխադարձ ընդունելի տարբերակով»։

Նույն շարքից