Հասարակություն Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Ռամզան Կադիրովի որդին այցելել Բաքու

analitik.am

Բաքու է այցելել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ահմադը։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։
Նա հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

Նշվում է, որ Կադիրով կրտսերը Փաշազադեին փոխանցել է իր հոր ողջույնները և որպես նվեր նվիրել բացառիկ ձևավորվամբ Ղուրան։

Հավելենք, որ Ահմադ Կադիրովը «Առաջինների շարժում» համառուսաստանյան հասարակական-պետական երիտասարդական շարժման տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդի ղեկավարն է։

Նույն շարքից