Քաղաքականություն 

Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի

analitik.am

Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։

Գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։

Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։

Նույն շարքից